Տատյանա Մոսկալկովան լքել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը

Տատյանա Մոսկալկովան լքել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Նա 10 տարի գլխավորել է այս կարևոր իրավապաշտպան ինստիտուտը: Եվ մենք երախտագիտության խոսքեր ենք հայտնում նրան. շատ բան է արվել, որպեսզի հենց մարդը կանգնած լինի այս ինստիտուտի հիմքում»,-նշել է Վոլոդինը Պետդումայի լիագումար նիստի ժամանակ:

ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովայի լիազորություններն ավարտվել են 2026 թվականի ապրիլին, սակայն կշարունակվեն մինչև նոր օմբուդսմենի նշանակումը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո Մոսկալկովան հետագա աշխատանքի վերաբերյալ առաջարկներ կստանա, սակայն Կրեմլում դրանք նախապես չեն հանրայնացնի:

ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է Պետական դումայի կողմից: ՌԴ օրենսդրության համաձայն՝ նույն անձը չի կարող մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031