Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Ցեղասպանության թանգարան-Ինստիտուտից:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Վերջում տիկին Տոմոկո Ականեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:



