Առաջադրումների ժամկետի առաջին օրը թեկնածուներ չեն գրանցվել
Այսօրվանից՝ ապրիլի 13-ից մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների առաջադրումների փուլը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը։ ԿԸՀ-ն կուսակցությունների, դաշինքների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել․ լրատվամիջոցերից հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ գործող 129-ը կուսակցություն կա։
2025 թվականի դեկտեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ կուսակցական համակարգի ուսումնասիրության արդյունքներն էր հրապարակել։ Ըստ հետազոտության՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 123 կուսակցություն։ 1 տարի, 3 ամիս, 10 օրվա ընթացքում 6 կուսակցություն է ավելացել։
Ըստ Թրանսփարենսիի տվյալների՝ տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը՝ 83 կուսակցություն, ֆինանսական գործունեություն չի ծավալել։



