Բաժիններ՝

Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը:

«Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: Բոլորն էլ առավել տրամադրված են քո դեմ գոտեմարտում ու ավելի պատրաստված են մոտենում մրցմանը: Հիմա ավելի դժվար է Եվրոպայի չեմպիոն դառնալը: Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամոյանը:

Վերջինիս խոսքով` իր ներկայիս քաշային կարգում` 77 կգ քաշում, Եվրոպայի չեմպիոնի 6-7 հավակնորդ կա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ն Ալբանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930