Կանխատեսումներ անելը ոմանց համար դարձել է հանրային ճանաչելիություն. Սենոր Հասրաթյան

«Հայրենական փորձագիտական և վերլուծական շրջանակների կանխատեսումների պրակտիկան (դատելով իրական զարգացումների ներկա ընթացքից), կարծես թե անկատար է»,-գրում է Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ հավելելեով.

«Տպավորություն ունեմ, որ նման իրավիճակի գոյությունն առաջին հերթին պայմանավորված է ոչ այնքան զարգացումների վերլուծությամբ զբաղվող մասնագիտական շրջանակների իմացական սահմանափակությամբ, որքան իրենց կարծեցյալ իմացությունը (գրեթե բոլոր ոլորտներից) հանրությանը մատուցելու ինքնանպատակ ցանկությամբ:

Այլ բառերով ասած, կանխատեսումներ անելը ոմանց համար դարձել է հանրային ճանաչելիություն, իսկ գուցե նաև՝ ապրուստի հնարավորություն ստեղծելու միջոց, այլ ոչ թե, ինչպես հարիր է պատվախնդիր փորձագետին կամ վերլուծաբանին, սպասվող զարգացումները փաստերով հիմնավորելու և իրական հետևանքները ճիշտ կանխորոշելու նպատակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930