Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Իրանի նկատմամբ իր պահանջները․ Վենս
Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Իրանի նկատմամբ իր պահանջները՝ ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրականորեն մոտենա բանակցություններին։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։



