Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 80 մարդ՝ նրանց թվում նաև լիբանանցի ռադիոհաղորդավարուհի Գադա Դայեխն ու «Al-Manar» ՀԸ-ի լրագրող Սուզան Հալլին

Լիբանանի Կարմիր Խաչը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով այսօր զոհվել է ավելի քան 80 մարդ, իսկ 200-ը՝ վիրավորվել է։

Կարմիր խաչի Լիբանանի հանձնակատար Ջորջ Քեթթանեհը նախկինում հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրթիռային հարձակումից հետո Բեյրութի տարբեր շրջաններից մեծ թվով զոհեր և վիրավորներ են հոսպիտալացվում։

«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և մահացածներ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա X-ում տարածված հայտարարության մեջ՝ հավելելով. «Մենք անում ենք ամեն ինչ մարդկանց փրկելու համար»։

Քեթթանեհի խոսքով՝ քաղաքային բոլոր հիվանդանոցներն անցել են հատուկ ռեժիմի, և հայտարարվել է արյան անհապաղ նվիրաբերման մասին։

Իսրայելի հրթիռակոծման հետևանքով մահացել է նաև լիբանանցի ռադիոհաղորդավարուհի Գադա Դայեխն ու «Al-Manar» ՀԸ-ի լրագրող Սուզան Հալլին․ գրում են տեղական լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930