Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը. ՀՀ ԱԳՆ
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։



