Սկիրան նշել է այն մարզիչներին, որոնք «Նապոլիում» կարող են փոխարինել Կոնտեին
Իտալացի մարզիչներ Վինչենցո Իտալիանոն և Էնցո Մարեսկան կարող են գլխավորել «Նապոլին», եթե Անտոնիո Կոնտեն նշանակվի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին Х սոցիալական ցանց իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Եթե Անտոնիո Կոնտեն լքի «Նապոլին» և վերադառնա Իտալիայի հավաքական, ակումբի ղեկավարությունը կքննարկի Վինչենցո Իտալյանոյի և Էնցո Մարեսկայի թեկնածությունները»,- գրել է Սկիրան։ Լրագրողի թոխանցմամբ՝ ակումբում դիտարկում են նաև երիտասարդ մարզիչների, որոնք կարող են փոխարինել Կոնտեին: Նրանց շարքում են Դանիելե Դե Ռոսսին և Ֆաբիո Գրոսսոն:
Նախկինում հաղորդվել էր, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստակամություն է հայտնել թույլ տալ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին միանալ Իտալիայի հավաքականին:



