Եթե ես լինեի ֆեդերացիայի նախագահը, կդիտարկեի ինձ՝ ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը. Կոնտե
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, Սերիա Ա-ի 31-րդ տուրում «Միլանի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակից հետո, խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին։
«Եթե ես լինեի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, կքննարկեի ինձ՝ ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։ Բայց իմ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, և այդ ժամանակ ես կհանդիպեմ [ակումբի նախագահ] Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ՝ ապագան քննարկելու համար։
Կարծում եմ՝ ճիշտ է, որ լրատվամիջոցները գրում են այս մասին և իմ անունը նշում են հավանական թեկնածուների շարքում։ Ես արդեն աշխատել եմ ազգային հավաքականի հետ և գիտեմ այդ մթնոլորտը. իհարկե, հաճելի է, չէ որ քո երկիրը ներկայացնելը մեծ երջանկություն է։ Այնուամենայնիվ, դուք գիտեք իմ ներկայիս իրավիճակը. մենք կենտրոնացած ենք «Նապոլիի» հետ աշխատելու վրա»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն:



