Ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով։

Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։Ըստ այդմ՝ հոբելյանական հանձնաժողովը պետք է 1-ամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝ ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Ֆինանսների նախարարության հետ։

Հանձնաժողովի նախագահը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է, կազմում կլինեն նաև ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, Ֆինանսների նախարարության իրավասություններին վերապահված առանձին հարցերի վերաբերյալ ներկայացուցիչը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը, ճարտարապետ Կարեն Բալյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930