Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատուն Իսրայելի կառավարությունն է. Էրդողան
Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատուն, որը ոչ միայն մեր տարածաշրջանը վերածել է ավերածությունների վայրի, այլև ծանր տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության վրա, Իսրայելի կառավարությունն է, որը կախված է հակամարտություններից, քաոսից և ճգնաժամից։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Չպետք է մոռանալ, որ պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլ կծառայի որպես փրկօղակ՝ երկարացնելով Նեթանյահուի քաղաքական գոյատևումը։
Ցանկացած զարգացում, որը կհանգեցնի պատերազմի շարունակության՝ նոր ճակատներ բացելով, կծառայի Իսրայելի արյունալի ռազմավարությանը և, իր հերթին, կվնասի մեր տարածաշրջանին»,- ասել է Էրդողանը:




