Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Պատերազմի մասնակիցը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյան, քեզ ուզում եմ հիշեցնել, երկու ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ժամանակ, դու եղել ես տարբեր կարգավիճակներում»,-Ֆեյսբուքյան եթերում հայտնեց արցախյան վերջին պատերազմների մասնակից, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը, շարունակելով.

«Քառօրյայի ժամանակ դու ընդդիմադիր պատգամավոր էիր և ունեցածդ բոլոր հնարավորություններդ օգտագորւծելով խոսում էիր մեր կորուստների մասին։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի մասին, երբ հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր, չես հիշատակել, որևէ հերոսի անուն ու մենք գիտենք, թե ինչու։

Դու միշտ փախչում ես պատասխանատվությունից.Դու լռում ես, որպեսզի թաքցնես, իսկ թաքցնելը հավասարազոր է ստելուն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031