Դուք դեռ մի հատ էլ պետք է իրավունք ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա Հովսեփյանը՝ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
«Թույլ և վախկոտ ղեկավարի պահվածք է, Փաշինյա՛ն։ Ամոթ արեք, դուք դեռ մի հատ էլ պետք է իրավունք ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու, հետո նոր միայն հարցադրումներ անելու»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ արցախցի Արեգա Հովսեփյանը՝ արձագանքելով՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանը, թե լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանտազը, ո՞ւր էր պատերազմի ժամանակ։
Հովսեփյանն ասաց, որ Արթուր Ավանեսյանն իր ամբողջ կյանքն է նվիրել հայոց բանակին։
«Հարցրեք նրա բոլոր զինվորներից, հարցրեք նրա զինակից ընկերներից։ Մենք պատասխանելու չունենք, միայն կասեմ, որ ձեր բերած թույլ և ժամանակավոր խաղաղությունը, շուտով անցնելու է և լինելու է ուժեղ և մնայուն խաղաղություն Սամվել Կարապետյանի և Արթուր Ավանեսյանի հետ»,-հայտարարեց Արցախից բռնագաղթած Արեգան։



