37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 37-ամյա մի տղամարդ, որը Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։



