Համախմբումն այլընտրանք չունի․ Նաիրի Սարգսյան
Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
««Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ որպես «Միավորված հայեր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի հետ։
Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» միասնական քաղաքական դաշինքով։
Համախմբումն այլընտրանք չունի․ համախմբում ոչ միայն ընդդեմ, այլև՝ հանուն։ Ընդդեմ այս իշխանություններին, հանուն՝ ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի»,-գրել է նա:



