Մի տղայի էլ են ձերբակալել, թքել է Նիկոլի մեքենայի վրա, ասել՝ թուրքը ծախել է մեր հողերը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ կիրակի օրը բացի Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանից, ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել։

Երիտասարդը, ում անունը նույնպես Միքայել է, ձերբակալվել է Էրեբունի համայնքից։ Երիտասարդն աղբ թափելիս է եղել, երբ նկատել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, թքել է Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա։ Նա 48 ժամ անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել։

«Մեր երեխեքը վատ օրինակ են վերցնում Ալեն Սիմոնյանից», – ֆեյսբուքյան եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Երեխե՛ք, Ալեն Սիմոնյանից օրինակ մի վերցրեք»,-ասաց Մելիքյանը։

Փաստաբանն ասաց, թե դատախազը երիտասարդ Միքայելի արարքը որակել է որպես խուլիգանություն.

«Խուլիգանություն է որակվել ոչ միայն թքելու փաստը, այլ նաև այն, որ երիտասարդն ասել է, թե «թուրքը ծախել է մեր հողերը»»։

«Սա նաև Ալեն Սիմոնյանի մեղադրանքն է։ Ի՞նչ է, Ալեն Սիմոնյանի արարքը խուլիգանություն չէր, իսկ երիտասարդի արարքը խուլիգանությո՞ւն է»,-նկատեց Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031