Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ ՀՀ-ն ունենալու է նոր առաջնորդ. Նարեկ Կարապետյան

«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ, «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից:

Պատրաստ ենք գրազ գալ՝ ՀՀ-ում նոր առաջնորդ է ունենալու, ով Հայաստանը հանելու է աղքատությունից և ապահովելու է  երաշխավորված խաղաղություն», – «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել  է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ տարիներ շարունակվող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականոն զարգանալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով, այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում, կարծում եմ՝ դա ամենաճիշտ ձևաչափն է՝ Հայաստանում որակական նոր փոփոխություններ բերելու»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031