Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է։

Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։

Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։

Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ։ Տեղեկացա, որ անգամ չի թույլատրվել Քննչական վարչություն մուտքը վերջիններիս փաստաբաններին։ Միայն ՄԻՊ-ին դիմելուց հետո է հաջողվել։ Տեղում իրենց պատրաստակամությունն են հայտնել գործընկերներ Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը։

Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից։ Այս արժեքները ձեր իշխանության օրոք բռնաբարվում են ամեն օր։

Աջակցությունս եմ հայտնում տղաներին։ Իմ հնարավորությունների և լիազորությունների սահմաններում պատրաստ եմ անելու ամեն ինչ, որպեսզի դադարեցվի ապօրինի հետապնդումը և Դավիթ ու Միքայել Մինասյանները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ։

Հ․Գ․ Քիչ առաջ ձերբակալված եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց. կիրառվել է երկրից չբացակայելու խափանման միջոց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031