Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդների թիվը համալրվել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մարտի 30-ի արտահերթ նիստում բավարարել է «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ դիմումը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ և համալրել թիվ 27 ԸԸՀ անդամի թափուր պաշտոնը։
Լուիզա Հրաչյայի Թոփչյանը նախապատվության քվեակարգով նշանակվել է թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ»,- նշված է հաղորդագրությունում:



