Իրանը հերքել է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները
Իրանը չի մասնակցել Իսլամաբադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը վերջ դնելու նպատակով կայացած հանդիպմանը, և ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Տարածաշրջանային երկրների հետ Պակիստանի հանդիպումը նրանց կողմից ստեղծված բանակցությունների շրջանակն է։ Մենք չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն եղել։ Քննարկվում են մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից ստացված հաղորդագրությունները, որոնք արտահայտում են ԱՄՆ-ի ցանկությունն ու խնդրանքը՝ բանակցություններ վարելու համար»,- ասել է Բաղային, ում խոսքերը հրապարակվել են Իրանի կառավարության լրատվական պորտալի կողմից։



