Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. Թրամփ
Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ինքնաթիռի բորտում՝ Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ճանապարհին։
Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով և տալիս են կարևոր արդյունքներ։
«Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»- ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է Միացյալ Նահանգների՝ ևս մի քանի կետ ավելացնելու պլանների մասին։
Նա հավելել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ևս մեկ նվեր է մատուցել՝ թույլտվություն նավթով բեռնված ևս 20 լցանավերի անցնելու Հորմուզի նեղուցով։
«Այսօր նրանք մեզ ևս մեկ նվեր մատուցեցին։ Նրանք մեզ տվեցին նավթով բեռնված 20 նավ, որոնց տեղափոխումը կսկսվի վաղը», – ասել է ԱՄՆ նախագահը։



