Իրար են հակադրում նույնիսկ հայրենիքն ու պետությունը ու չեն էլ հասկանում, որ առանց հայրենիքի գիտակցման պետությունները դատապարտված են ձախողման. Շարմազանով

Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո կողմից, իսկ պետության սահմանները՝ մարդկանց. այս մասին հիշեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մանրամասնելով. «Հայրենիքը սիրելու համար պետք է ճանաչել այն։ Ըստ այդմ՝ ազգային ժառանգության փոխանցման շարունակականությունը առաջնահերթություն է։
Մինչդեռ վերջին տարիներին նիկոլիստները տոտալ հարձակում են սկսել ազգայինի ու հայագիտության դեմ։

Իրար են հակադրում նույնիսկ հայրենիքն ու պետությունը ու չեն էլ հասկանում, որ առանց հայրենիքի գիտակցման պետությունները դատապարտված են ձախողման։

Տեղյակների համար անսպասելի չէր հայագիտության հանդեպ իշխանական կառավարիչների հարձակումը, քանի որ ժամանակին հայտարարել են, թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, իսկ եղած հաղթանակներն էլ ավելի շուտ բարոյական բնույթ են կրել։

«Մեր հաղթանակներ» քառահատորյակը արժեքավոր փորձ է՝ ներկայացնելու հայկական ռազմարվեստի պատմությունը /սկսած Հայկ Նահապետի հաղթանակից ոսոխ բելի նկատմամբ մինչեւ Շուշիի ազատագրում/։

«Մեր հաղթանակները» իրազեկում է հայ ժողովրդի տարած հաղթական ճակատամարտերի եւ մարտերի մասին։

Գուցե թե ծանոթանալով գրքին՝ ոմանք ձերբազատվեն անհիմն բարդույթներից ու անամոթաբար չասեն՝ ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք համարի։

Սրանց նման հազարն էլ գան ու գնան, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ Հայոց

Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գաղափարին։

Ձախորդ օրերը կուգան ու կերթան…

Հ․Գ․

Ի դեպ, աշխատությունը հրատարակել է Նորավանք գիտակրթական հիմնադրամը՝ Հայաստանի բացառիկ պետական ուղեղային կենտրոնը (think-tank), որը Նիկոլ Փաշինյանի կառավարության թեթեւ ձեռքով փակվեց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031