Բաժիններ՝

Արման Ծառուկյանն ու Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել RAF 07-ի սպասված ռևանշից առաջ

Լույս մարտի 29-ի գիշերը ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կկայանա խառը մենամարտերի RAF 07 մրցաշարը։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի սպասված ռևանշ գոտեմարտը։ Սկզբունքային դիմակայությունից առաջ մարտիկները դեմ առ դեմ են դուրս եկել և անցկացրել ավանդական հայացքների մենամարտը։

Հիշեցնենք, որ այս մարտիկների առաջին հանդիպումը, որը կայացել էր մարտի սկզբին, ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով։ Գոտեմարտին հաջորդել էր աղմկահարույց ծեծկռտուք, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունը կողմերի երկրորդ հանդիպման նկատմամբ։

Մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Քոլբի Քովինգթոնն ու Դիլոն Դենիսը, ով մարտարվեստների աշխարհում առավել հայտնի է իր սկանդալային վարքագծով և Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ունեցած հակամարտությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031