Մեկնարկեց ոստիկանությունում կասկածյալի հորը ծեծելու գործով մեղադրյալ, ոստիկան Հայկ Հակոբյանի վերաբերյալ դատական նիստը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.
«Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց ոստիկանությունում կասկածյալի հորը ծեծելու գործով մեղադրյալ, ոստիկան Հայկ Հակոբյանի վերաբերյալ դատական նիստը:
Այս գործով միակ տուժողը` ծեծվածը, չներկայացավ դատարան:
Իսկ գործով երկու մեղադրյալները` նույն ինքը` մարդուն խոշտանգած, հայհոյաբերան օպեր Հայկը և նրա կոլեգա Գևորգ Միքայելյանը, տնային կալանքի մեջ են ու ներկայացան նիստին:
Երկրորդ օպերին կասկածում են տեսանյութը նկարելու ինձ տալու և խոշտանգման արարին ներկա լինելով` չմիջամտելու համար, մինչդեռ փաստաբանի խոսքով՝ բավարար ապացույցներ կան, որ այդ օրը նա բացակայել է վարչական շենքից:
Ասում է` հերթափոխից տուն գնալու ժամանակ տեսել է՝ իրեն ծանոթ փարաքարցի մեկին են բերել բաժին, բայց ինքը հեռացել էր տարածքից, քանի որ ավարտել էր գործը, նույնը իր ցուցմունքում պատմել էր տուժածը՝ ծեծված տղամարդը, միայն բռնարար օպեր Հայկը Հակոբյանն է պնդել, որ Գևորգ Միքայելյանը գտնվել է սենյակում, այն էլ դա չի ապացուցվել առերեսման ժամանակ։
Ըստ փաստաբանի` միայն ամբաստանյալ Հայկ Հակոբյանի ցուցմունքով որոշել են Գևորգ Միքայելյանին ներգրավել գործում որպես մեղադրյալ:
Ինչ վերաբերում է Հայկին, նա ընդունել է իր արարքը, և պաշտպանվելու համար դեռ երկու նիստ կգնամ, որ նրա սյուռ բացատրությունները լսեմ։
Այս նիստն ավարտվեց երկու մեղադրյալների տնային 2-ամսյա կալանքը ևս 3-ական ամսով երկարաձգելու որոշումով, հաջորդ նիստը` մայիսի 15-ին»:



