ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ. Ալեքսանդր Թիման

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։

Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ Կառավարության բարեփոխումների առաջմղմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031