Մենք հանրաքվեն չանցնելու հարց չենք քննարկել, որովհետև անցնելը իրատեսական է. Արայիկ Հարությունյան

Ես վարչապետի նման այդքան հոռետես չեմ այդ հարցի շրջանակներում, և կարծում եմ, որ և վարչապետին, և քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել և հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության և դրա ընդունման վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հանրաքվեով նոր սահմանադրությունը չընդունվի, իրենք նոր հանրաքվե կկազմակերպեն։

«Ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան A–ով, և կարծում եմ խնդիր չի լինելու։ Մենք հանրաքվեն չանցնելու հարց չենք քննարկել, որովհետև իմ կարծիքով պրոցեսները և այս նախընտրական փուլը , հանրության հետ մեր շփումները քաղաքացիների ցույց են տալիս, որ պլան A-ն իրական է, մեծ հավանականությամբ այդ տարբերակով էլ կգնանք»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանն առաջարկում է ոչ թե նոր սահմանադրություն ընդունել, այլ մի դրույթ ավելացնել գործող Սահմանադրությունում, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից, Հարությունյանն ասաց. «Ես իրեն չեմ մեկնաբանի, որովհետև ինքը քաղաքական պարկեշտության, գործընկերության բոլոր չափերը անցավ այս ընթացքում, նաև իր գործընկեր Ասլանյանը»։

Արայիկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ ՔՊ–ի քարոզարշավը մարզերում շատ ավելի լավ է անցնում, քան իրենք կանխատեսում էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031