Պարսից ծոցի երկրները քննարկում են Հորմուզի նեղուցի փոխարինման հնարավորությունը. FT
Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով Պարսից ծոցի երկրները կարող են դիտարկել մատակարարման այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ խողովակաշարի կառուցում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի դիվանագետին, որի ինքնությունը չի բացահայտվում:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել էր, որ Թեհրանը մշակում է Հորմուզի նեղուցի համար նոր իրավական ռեժիմ, որը ուժի մեջ կմտնի հակամարտության ավարտից հետո: Իրանը նախատեսում է համագործակցել Օմանի հետ այս հարցում:
«Պարսից ծոցի երկրները կփնտրեն այլընտրանքներ, ինչպիսին է խողովակաշարի կառուցումը»,- հրատարակությանը ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման կանոնները խստացնելու հնարավորությունը։



