ԱՄՆ-ն կարող է ևս 10,000 զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ն կարող է մոտ ապագայում Մերձավոր Արևելք ուղարկել ևս 10,000 զինվորական, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի։
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը – խմբ.) ակնկալում է, որ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ և հայտարարել է, որ զորքերը կլինեն տարբեր մարտական ստորաբաժանումներից, ի տարբերություն նրանց, որոնք արդեն տեղակայված են տարածաշրջանում»,- նշվում է հոդվածում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Wall Street Journal-ը, Վաշինգտոնը կարող է տեղակայել հետևակայիններ և զրահատեխնիկա։ Դրանք կամրապնդվեն մոտավորապես 5000 ծովային հետևակայիններով և մի քանի հազար դեսանտայիններով, որոնք արդեն ստացել են տարածաշրջան գործուղման հրաման։
Ինչպես հաղորդել է CNN-ը, Թեհրանը ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը ամերիկյան հարձակման դեպքում: Հրատարակության տվյալներով՝ կղզու հնարավոր գրավման նպատակն է զրկել Թեհրանին տնտեսական կարևորագույն ռեսուրսից և ամրապնդել Վաշինգտոնի բանակցային դիրքերը:



