Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով` սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։

Խոսելով ներքին շուկաների պաշտպանության մասին՝ նա շեշտել է, որ դրանց համակարգված մոնիտորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու և հայրենական արտադրողներին աջակցելու համար։

Գրիգորյանը նաև մատնանշել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ գիտելիքահեն ապրանքների մաքսային արժեքը որոշելու և համապատասխան մաքսատուրքերը գանձելու հարցում, ինչը անմիջականորեն ազդում է միության անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։

ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն
Միևնույն ժամանակ, փոխվարչապետի խոսքով, մաքսային ռիսկերի կառավարման ազգային համակարգերի միասնականացումը պետք է հաշվի առնի ԵԱՏՄ երկրների ինքնիշխան շահերը։

Գրիգորյանն ընդգծել է էլեկտրոնային առևտրի արագ զարգացման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։ Դա, նրա կարծիքով, կնպաստի շուկաների թափանցիկության բարձրացմանը և բարեխիղճ բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծմանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031