Այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Անհնար է չնկատել, որ առնվազն ԱՄՆ-ի համար այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի։

Ակնհայտ է, որ իրանական կողմը շատ հստակ նախօրոք ծրագրած է եղել նեղուցի ամբողջական վերահսկողության գործողությունը պատերազմից առաջ, այսինքն՝ պատրաստվել է հակառակորդին անակնկալի բերելուն։

Մինչդեռ ԱՄՆ-ում ակնհայտորեն թերագնահատել են Իրանի հնարավորություններն այս հարցում՝ այժմ առերեսվելով բավական դժվարին մի իրավիճակի հետ, որտեղ չնայած ԱՄՆ-ի, անկասկած, հսկայական ռազմական ներուժին, հեշտ լուծումներ ուղղակի չկան։

Անկախ ամեն ինչից, այս պատերազմում Իրանի անզուգաչափ գործողություններից շատերը հետագայում մանրամասն ուսումնասիրվելու են ռազմագիտության մեջ, բայց այժմ էլ պարզ է, որ մոտ 1 տրիլիոն դոլար ռազմական բյուջե ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերությունն առայժմ անզոր է որևէ բան անելու 20-25 միլիարդ դոլար ռազմական բյուջեով պետության դեմ՝ չեզոքացնելու վերջինիս լիակատար վերահսկողությունը 39կմ լայնությամբ ջրային տարածքի նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031