Դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ հարուցված գործը․ գրում է ТАСС-ը։
Դատավոր Ալվին Հելլերշտեյնը հայտարարել է, որ մտադիր կարճել չէ գործը՝ այն հիմքով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տալիս Վենեսուելայի կառավարությանը վճարել մեղադրյալների իրավաբանական ծախսերը՝ ընդգծելով, որ այդպիսով խախտվում են մեղադրյալների իրավունքները։
Մադուրոյի պաշտպան Բարի Փոլաքը պնդել է, որ Մադուրոն ու Ֆլորեսը չեն կարող վճարել իրավաբանական ծառայությունների համար։



