Իրանի նախագահը Պուտինին ռուսերենով երախտագիտություն է հայտնել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհակալական ուղերձ է հղել։
«Նախագահ Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում։ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու քաջությունը խոստանում են նոր կապեր, որոնք կապահովեն Արևելյան Ասիայի և տարածաշրջանի երկրների անվտանգությունը։ Իրանի ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին»,- գրել է Փեզեշքիանը։



