Թեհրանում պայթյուններ են որոտացել
Իրանի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել. Ըստ Ռիա Նովոստի կայքի՝ հինգշաբթի օրը հաղորդել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Այն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, սակայն նշել է, որ քաղաքում լսվել է նաև կործանիչի ձայնը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը պատասխանում է Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով։



