Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է. ՔԿ

Քննչական կոմիտեից տեղեկացնում են. «Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ վարժական հավաքների ընթացքում 3 պահեստազորային է դանակահարվել․ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031