Հայրենասիրության մոդելի ստեղծողը Ստալինն է, պետք է Ստալինի սապոգի տակից դուրս գանք. Փաշինյան

2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, և դրան կա ապացույց: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի հեղափոխության ժամանակ՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման, ասեցի՝ դեսպաններ են, հրավիրում են հանդիպման, գնամ: Գնացի, ասացին, որ ուզում են միջնորդեն իմ ու Կառավարության միջև՝ այս ճգնաժամից դուրս գալ:

Ես ասացի, որ շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, և եթե դուք ուզում եք միջնորդեք մեր և իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռքն է, մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունենաք, ցտեսություն, գնացեք զբաղվեք՝ կպեք ձեր գործերին, իրենք էլ գնացին, կպան իրենց գործերին, Հայաստանի ժովովուրդն էլ իր գործը արեց՝ մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ:

Ասում են՝ Սորոսը կազմակերպեց, Սորոսը ձեզ է կազմակերպել, դա դուք եք, որ Սորոսի նման երաշխավոր եք փնտրում, որ հորթի նման գլուխներդ տանեք, մտցնեք պարանի մեջ, որովհետև կյանքում մի կորպեկ ինքնուրույն փող չեք աշխատել»,- նշել է նա:

Ըստ Փաշինյանի՝ բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ «հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին»:

«Գիտակցված զոհոհության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են Կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհոհության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար:

Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհոհության գնա, ինքը իրավունք չունի իրա համար զոհոհության գնա, կարող է զոհոհության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031