Բաժիններ՝

Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերը հարվածել են վառելիքի բաքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությանը, հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանի վառելիքի բաքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր չկան։

Հաղորդագրությունում նշվում է, որ անհապաղ ձեռնարկվել են արտակարգ միջոցառումներ, և հրշեջ խմբերը արձագանքել են հրդեհի մարմանը։

Նախնական հաղորդագրությունները վկայում են միայն նյութական վնասների մասին։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր «Իրական խոստում 4» գործողության շրջանակներում հարվածների մասին, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031