Բաժիններ՝

Արեգակը կարող է ակտիվության նվազագույն մակարդակում մնալ մինչև շաբաթվա վերջ. գիտնականներ

Արեգակը ակտիվության նվազագույն մակարդակ է դրսևորում, միևնույն ժամանակ ակտիվության լիարժեք բացակայության մասին խոսել չի կարելի, այս իրավիճակը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Լաբորատորիան նշել է, որ նախորդ օրերի ընթացքում նկատվել են անցած շաբաթվա մագնիսական փոթորկի մնացորդային բռնկումներ, արևային քամու արագությունը դեռ բարձր է։

Արեգակի վրա դիտվում են մի քանի բծերի միջին խմբեր, բայց գրեթե ոչ ակտիվ, դրանք բավարար են միայն, որ արեգակնային կոշտ ճառագայթման ֆոնային մակարդակը շատ մեծ անկում չունենա։ Արեգակնային բռնկումներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031