Եթե հիմա որևէ մեկը նույնիսկ հեռավոր ակնարկ անի Նիկոլ Փաշինյանի շան ճիճուներին սպանելու մասին` էդ մարդուն 15 րոպե հետո կալանքի են տանում. Միքայել Նահապետյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. «Զզվում եմ համեմատությունների էս օրակարգից, բայց քանի որ պրոպագանդիստները մտածում են գյուղից մարդ չկա ինչ ուզեն կխաբեն` մի բան հիշեցնեմ։

2015-ի նոյեմբերին Սերժը Կոնդի դաչեքից դուրս գալիս` գերակա շահով քանդվող շենքերի բնակիչների կալցոյի մեջ ա հայտնվում (քաղցր հուշ համար մեկ` Կոնդի դաչեքի մոտ միտինգ անել դեռ կարելի էր)։ Որոշում ա շփվի հետները` քանզի մի 20 օրից հանրաքվե ա։ Բայց քանի որ խասյաթի համաձայն մի աննրբանկատ պրովոկատիվ ձևակերպում ա տալիս քաղաքացու բողոքին ի պատասխան` էս պապին հունից դուրս եկած ուղիղ աչքերի մեջ նայելով ասում ա. «Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պռեզիձենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը… ինչ անեմ, գյուլեմ ձեզի»:

Սերժը հանգիստ ժպտալով նստում ա մեքենան, ախրանան ու ոստիկանները հանգիստ կանգնած հանդարտեցնում են ուստին, ուստեն ջղայնացած քայլելով գնում ա իրա ճամփով։ Ու իրա հետ ոչ մի բան տեղի չի ունենում։

Եթե հիմա որևէ մեկը նույնիսկ հեռավոր ակնարկ անի Նիկոլ Փաշինյանի շան ճիճուներին անցավ քնեցման եղանակով սպանելու մասին` էդ մարդուն 15 րոպե հետո կալանքի են տանում։ Տասնյակ մարդիկ են էդ հոդվածով տնային ու բանտային կալանքների տակ` խառը սեռատարիքային կազմով։ Նենց որ ախպերական ջուր մի ցանեք մեր դեմոկրատական իղձերին։

Հա համարյա մոռանում էի ասեի. բաաաաաաաաաաա՜յց
#ՍտիԶավոդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031