Իրավապահնե՛ր, քայլե՛ր ձեռնարկեք
ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի աջակիցները ոչ միայն հալածում են «Մետրոյի» միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորված Արմինե Մոսիյանին՝ իր չասած բառերի համար, ոչ միայն կեղծիք ու ատելություն են գեներացնում նրա նկատմամբ, այլև բացահայտ սպառնում են նրա մանկահասակ որդուն:

ՔՊ-ական բլոգեր Մերի Տոմոյանի գրառման ներքո Տիգրան Սարոյան անվամբ չափահաս օգտատերը հետաքրքրվել է, թե որ դպրոցում է սովորում Արմինե Մոսիյանի որդին:
Օգտատերերը համացանցում նաև Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել՝ կանխելու հավանական բռնությունը:



