ԱՄՆ-ում նկատել են Ջեֆրի Էպշտեյնին նման մի տղամարդու
Ֆլորիդայի մի տղամարդ վիրուսային է դարձել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին իր ապշեցուցիչ նմանության շնորհիվ։ Ֆինանսիստի նմանակի լուսանկարը հրապարակվել է New York Post-ի կողմից։
Մի անցորդ նկատել և նկարահանել է Էպշտեյնի նմանակին, երբ նա վարում էր մայրուղով կաբրիոլետով։
«Էպշտեյնը ողջ է։ Էպշտեյնը ողջ է», – բացականչել է տեսանյութի ստեղծողը։ Տեսանյութը արագորեն վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում։
Էպշտեյնին նմանվող ենթադրաբար տղամարդը ստիպված է եղել բացատրություններ տալ։ Նա հայտարարություն է հրապարակել սոցիալական ցանցերում՝ պնդելով, որ ինքը որևէ կապ չունի իր հանցագործություններով հայտնի ֆինանսիստի հետ։
«Ես Ջեֆրի Էպշտեյնը չեմ, ես Փիթն եմ Փալ Բիչից», – հայտարարել է նա իր տեսանյութում։
Նմանակը նույնիսկ չի նկատել, որ իրեն նկարահանում են, և տեսանյութի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ նրա հեռախոսը լցվել է հաղորդագրություններով և զանգերով։ Սոցիալական ցանցերում նրա տեղադրած պատասխան տեսանյութը հավաքել է ավելի քան մեկ միլիոն լայք։
Ջեֆրի Էպշտեյնը կասկածվում էր անչափահասներին սեռական շահագործման ենթարկող հանցավոր ցանց ղեկավարելու մեջ։ Նա կապեր ուներ բարձրաստիճան անձանց հետ, այդ թվում՝ նախկին նախագահների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի։



