Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի մի քանի իրանական էլեկտրակայաններ, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում լիովին չբացվի նավագնացության համար։
«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի այնտեղի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից», – գրել է նա Truth Social-ում։
Մարտի 11-ին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ Խաթամ ալ-Անբիայի խոսնակը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հետ կապված որևէ վառելիքի առաքում անցնել Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը։
Մարտի 15-ին նա զգուշացրել է, որ Թեհրանը կդիմի ցանկացած միջոցի, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողությանը՝ իր հակառակորդին հանձնվել ստիպելու համար։



