Շվեյցարիան չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացումը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կասիսը հայտնել է Temps պարբերականին։

«Կարծում եմ՝ այո։ Առաջին հերթին՝ մենք դրան ունակ ենք, երկրորդ՝ եթե մեզ հաջողվի պահպանել մեր դիվանագիտական հարաբերությունների կայունությունը, ես համոզված եմ, որ կապը հետզհետե կվերականգնվի»,-նշել է Կասիսը։

2026 թվականի սկզբից Ռուսաստան և Ուկրաինայի պատվիրակությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում, փետրվարի 17-18-ը։

Տեսանյութեր

Լրահոս