Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ զրուցել է Իրանի նախագահի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։
«Գնահատում եմ Իրանում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված Իրանի շարունակական աջակցությունը», – հավելել է Մոդին։



