Բաժիններ՝

Ակնկալում ենք, որ բոլոր մասնակից հավաքականները կմրցեն 2025 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարված պաշտոնական խաղացանկի համաձայն. ՖԻՖԱ-ն՝ Իրանի հավաքականի մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է, որ մշտական կապի մեջ է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և պատասխանել է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հնարավորության վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ նման բանակցությունների առկայության մասին հայտնել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։

​«ՖԻՖԱ-ն մշտական կապի մեջ է բոլոր անդամ ասոցիացիաների, այդ թվում՝ Իրանի հետ՝ քննարկելու աշխարհի 2026 թվականի առաջնության պլանավորման հետ կապված հարցերը։ ՖԻՖԱ-ն ակնկալում է, որ բոլոր մասնակից հավաքականները կմրցեն 2025 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարված պաշտոնական խաղացանկի համաձայն»,— The Athletic-ի հետ զրույցում նշել է կառույցի ներկայացուցիչը։

​Հիշեցնենք, որ Իրանի հավաքականն ասիական գոտու ընտրական փուլի արդյունքում ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։

Ըստ գործող ժամանակացույցի՝ Իրանի ընտրանին Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ հանդիպումները պետք է անցկացնի Լոս Անջելեսում, իսկ Եգիպտոսի դեմ խաղը՝ Սիեթլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031