ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են ուրանի համալիրին. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն
Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
«Շահիդ Ահմադի Ռոուշանի անունը կրող ուրանի հարստացման համալիրը Նաթանզում այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել», – հայտնել են գերատեսչությունից։
Հաղորդագրության համաձայն` ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի եղել, հարակից շրջանների բնակչության համար վտանգ չկա։
Կազմակերպությունը հավելել է, որ հարվածը հակասում է միջուկային անվտանգության միջազգային նորմերին:
Նշենք, որ սա Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից Նաթանզի համալիրի վրա հարձակվելու առաջին փորձը չէ։ Իրանի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ թշնամին մարտի 1-ին երկու շարք հարվածներ է հասցրել դրա դեմ։
Աղտոտման մասին հաղորդագրություններ չեն եղել։



