Այս պատերազմում իրանցիներն արդեն երկրորդ անգամ ստիպում են հակառակորդներին հետ քայլ անելու. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։

Խոսքը վերաբերում է արդեն իսկ տանկերներում բարձված և ջրի վրա գտնվող իրանական նավթի մոտ 150-200 միլիոն բարելի մասին։

Իրանական արձագանքը այս ամենին շատ հետաքրքրիր է՝ «Մենք վաճառել և վաճառում ենք մեր նավթը՝ առանց որևէ մեկից թույլատրություն վերցնելու»:

Ստացվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ այս պատերազմում իրանցիներն արդեն երկրորդ անգամ ստիպում են հակառակորդներին հետ քայլ անելու՝ սկզբում իրենց նավթագազային արդյունաբերությանը չհարվածելու, իսկ այնուհետ՝ դրա արտադրանքի վաճառքին չխոչընդոտելու«։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031