Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները վերաբերում են միայն Իրանի դեմ հшրձակումներին մասնակցող երկրների նավերին․ Արաղչի

Մենք նեղուցը չենք փակել։ Այն բաց է, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Kyodo News-ին տված հարցազրույցում։

Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ չէ նավագնացության համար, և Թեհրանը պատրաստ է ապահովել ճապոնական նավերի անվտանգ անցումը Տոկիոյի հետ համապատասխան խորհրդակցություններից հետո։

Միևնույն ժամանակ, իրանցի դիվանագետը պարզաբանել է, որ տարանցման սահմանափակումները վերաբերում են միայն Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերին։ Թեհրանը պատրաստ է անվտանգության աջակցություն ցուցաբերել մյուս բոլորին, այդ թվում՝ Ճապոնիային։ Արաղչին նաև հայտարարել է, որ Ճապոնիայի հետ այս հարցի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և Իրանը ակնկալում է կառուցողական երկխոսություն։ Տոկիոն, իր հերթին, հետաքրքրված է խնդրի լուծմամբ։

Ճապոնիան իր նավթի ներմուծման մոտ 95%-ը ստանում է Մերձավոր Արևելքի երկրներից, և այդ մատակարարումների մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031