ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հшրվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սա վտանգավոր ու խնդրահարույց հարց է, հատկապես՝ նախադեպի առումով։

Դեռ չեմ ասում, որ թիրախավորվում են ոչ միայն առանձին ընտանիքներ, այլև քաղաքացիական շենքեր ու թաղամասեր, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում հսկայական թվով զոհերի։

Իսկ Թեհրանի դպրոցներից մեկին հասցված հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել էր 160-ից ավելի երեխա, ողբերգության և մասշտաբային աղետի դրսևորում է։

ԱՄՆ-Իսրայել հարձակումը ոչ միայն խոշոր սպառնալիք է տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական ու շատ այլ ուղղություններով»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031