Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև. Վարդան Ոսկանյան

«Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև»,-գրում է Իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։

Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։

Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի»։

Տեսանյութեր

Լրահոս